Հայաստանը բավարարված է Իսրայելի հետ քաղաքական երկխոսության ներկայիս մակարդակով13 փետրվարի 2009 - 20:30 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին այսօր իր հավատարմագրերն է հանձնել Հայաստանի Հանրապետությունում Իսրայելի նորանշանակ արտակարգ եւ լիազոր դեսպան Շեմի Ցուրին: Գոհունակություն հայտնելով երկու երկրների միջեւ քաղաքական երկխոսության ներկա մակարդակից` Հանրապետության Նախագահը շնորհավորել է դեսպանին Իսրայելում վերջերս տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ եւ վստահություն հայտնել, որ հարուստ ավանդույթներ ունեցող հայ-իսրայելական բարեկամական հարաբերությունները կշարունակեն զարգանալ նույն ոգով: Հանրապետության Նախագահը կարեւորել է տարբեր մակարդակներում եւ բնագավառներում, այդ թվում` միջազգային տարբեր կազմակերպությունների շրջանակներում համագործակցության հետագա խորացումը, ընդգծելով դրա համար անհրաժեշտ բոլոր նախապայմանների առկայությունը:Հավատարմագրերի հանձնման պաշտոնական արարողությանը հաջորդած առանձնազրույցի ընթացքում դիվանագետը նշել է, որ իր համար մեծ պատիվ է լինել Իսրայելի դեսպանը Հայաստանում եւ կգործադրի հնարավոր բոլոր ջանքերը երկու երկրների միջեւ գործակցության հետագա ընդլայնման եւ բարեկամ հայ ժողովրդի հետ կապերի հետագա զարգացման համար: Հանդիպման ընթացքում Հայաստանի ղեկավարն ու Իսրայելի դեսպանը մտքեր են փոխանակել մերձավորարեւելյան կարգավորման, ղարաբաղյան հակամարտության բանակցային գործընթացի եւ հայ-թուրքական երկխոսության վերաբերյալ: Դեսպան Շեմի Ցուրին ողջունել է հայ-թուրքական ընթացող երկխոսությունը եւ հարաբերությունների կարգավորման հույս հայտնել: Անընդունելի համարելով հակամարտությունների ուժային լուծումները, զրուցակիցները ընդգծել են, որ առկա խնդիրների խաղաղ բանակցային ճանապարհով կարգավորումն այլընտրանք չունի, իսկ խաղաղությունն ու կայունությունը այն արժեքներն են, որոնք կարող են բարիքներ պարգեւել բոլոր ժողովուրդներին, հաղորդում է ՀՀ նախագահի մամլո ծառայությունը: Ուշագրավ «Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա Ամենաընթերցվողը բաժնում | ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար ՔԿ․ Սոցցանցի միջոցով բռնությունն արդարացնելու և քարոզելու դեպքով քրվարույթ կա Միջոցներ են ձեռնարկվում գրառման հեղինակին հայտնաբերելու ուղղությամբ «ՀայաՔվեն» հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել դատախազություն. Սահմանազատմանն է առնչվում Դիմումը ներկայացվել է ընդդեմ սահմանազատման հանձնաժողովի, փոխվարչապետի և վարչապետի |