27 սեպտեմբերի 2020 - 14:43 AMT
Միրզոյան․ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը երբեք չի կարող սակարկվել

ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ևս մեկ անգամ վերահաստատել է, որ Արցախի ազատ ինքնորոշման իրավունքը որևէ պարագայում, անգամ՝ ուժի սպառնալիքի դեպքում, չի կարող սակարկման առարկա լինել:

Նա նշել է, որ Հայաստանի քաղաքացիները և ամբողջ հայությունը կանգնած են ազատ Արցախի թիկունքին և պատրաստ իրականացնել բոլոր անհրաժեշտ գործողությունները՝ ի պաշտպանություն ինքնիշխան Արցախի։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի 2 ուղղաթիռ, 3 տանկ, 15 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում զոհեր և վիրավորներ կան քաղաքացիականների և զինվորականների շրջանում։ Արցախում և Հայաստանում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։