Ռուս փորձագետները չեն կարողացել ճշտել 2008թ. մարտին Երեւանում օգտագործված հատուկ միջոցները

PanARMENIAN.Net - Օրվա հիմնական ներքաղաքական իրադարձությունները



Լեւոն Տեր-Պետրոսյանի մամլո քարտուղար Արման Մուսինյանը հաղորել է, որ մարտի 1-ի ցույցը, ամենայն հավականությամբ, կկայանա հնագույն ձեռագրերի Ինստիտուտի` Մատենադարանի մոտ ժամը 15:00



Ավելի վաղ Երեւանի քաղաքապետարանը, ինչպես եւ անցյալ տարի, արտոնել էր ընդդիմության ցույցը Վազգեն Սարգսյանի անվան մարզադաշտին հարող տարածքում, այլ ոչ թե` Մատենադարանի կամ Հյուսիսային պողոտայի մոտ, չնայած նրան, որ «չարտոնված» ցույցերի ժամանակ միջադեպեր չէին գրանցվել:



***



Հայաստանի քաղաքական վերնախավը նորացման կարիք ունի: Ազգային դեմոկրատների Բլոկի առաջնորդ Արշակ Սադոյանի կարծիքով, վետերաններն իրենց սպառել են: «Խորհրդարանական ընտրությունների կեղծումից հետո ես փորձում եմ քաղաքական ակումբ ստեղծել, որում ոչ պաշտոնական պայմաններում շփվելու են զանազան սերունդների ներկայացուցիչները: Դա կապահովի սերունդների հարթ փոփոխումը Հայաստանի քաղաքական դաշտում»,- ասել է Սադոյանը:



***



Երեւանում կայացել է Հայաստանի Երիտասարդ քաղաքական գործիչների միության շնորհանդեսը: Միության նախագահ Արման Վարդանյանի խոսքով, Միության հիմնական գործունեությունն ուղղված է երիտասարդ սերնդին քաղաքական գործընթացների մեջ ներգրավելու գործին: Միության հովանու ներքո ստեղծվել է փորձագիտական խորհուրդ, որի մեջ մտնում են երիտասարդության հետ աշխատանքի ոլորտում մեծ ազդեցություն ունեցող մարդիկ, որոնք լավ պատկերացնում են սերունդների նորմալ փոփոխման մեխանիզմները:



***



Հատուկ քննչական ծառայության ավագ քննիչ Վահագն Հարությունյանը մարտի 1-ի դեպքերը հետաքննող ժամանակավոր խորհրդարանական հանձնաժողովի նիստի ժամանակ ներկայացրել է Ռուսաստանից ստացված պատասխանը KC - 23 կարաբինների եւ «Չերեմուխա 7» տիպի գազային փամփուշտների հայտնաբերման բալլիստիկ փորձաքննության կապակցությամբ:



Ստացված պատասխանի համաձայն պարզվել է, որ որոշել, թե ինչ կարաբիններից են կրակել գազային «Չերեմուխա 7» գազային փամփուշտները, անհնար է, այսինքն` անհնար է որոշել, թե 2008թ. մարտի 1-ին Երեւանում այդ զենքը կիրառած 4 ոստիկաններից ով է մեղավոր ՀՀ 3 քաղաքացիների մահվան հարցում:



Պատասխանում նշված է, որ փամփուշտնեի վրա այդ զենքի հետքեր չեն արտահայտվել: Փորձաքննությանը ներկայացվել էին սպանվածների մարմնից հայտնաբերված «Չերեմուխա 7» տիպի գազային նռնակների փամփուշտները եւ դրանց ուղեկցող պլաստմասե գլխիկները:



***



Այդ միջոցին Հայաստանի հաշտարար Արմեն Հարությունյանը հայտնել է, որ չի վստահում «Չերեմուխա 7» հատուկ միջոցների փորձաքննությանը, որոնք օգտագործվել էին Երեւանի մարտիմեկյան դեպքերի ժամանակ: Նրա խոսքով, ինքը չի հավատում, որ անհնար է ճշտել, թե ում կողմից են սպանվել տաս սպանվածներից երեքը: Ինչպես հայտնել է Արմեն Հարությունյանը մարտի -2-ի դեպքերի հետաքննության Հայաստանի խորհրդարանի ժամանակավոր հանձնաժողովի նիստին, անհրաժեշտ է հեռացնել «Չերեմուխա 7»-ը իրավապահ մարմինների կիրառումից:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---