ԵԽ-ն կոչ է անում կասեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում

ԵԽ-ն կոչ է անում կասեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում

PanARMENIAN.Net - Եվրախորհրդի գլխավոր քարտուղար Մարիա Պեյչինովիչ-Բուրիչը կոչ է արել դադարեցնել բախումները Լեռնային Ղարաբաղում։

«Ես խորապես մտահոգված եմ ռազմական սրման մասին հաղորդագրություններով։ Կոչ եմ անում ՀՀ-ին և Ադրբեջանին պատասխանատվություն դրսևորել և զսպվածություն՝ անհապաղ դադարեցնելով բախումները»,- հայտարարել է նա։

Նա ասել է, որ երբ Հայաստանն ու Ադրբեջանն անդամակցում էին Եվրոպայի խորհրդին, նրանք պատրաստակամություն էին հայտնում լուծելու հակամարտությունը խաղաղ ճանապարհով, և պետք է հավատարիմ մնան այս դիրքորոշմանը, հայտնում է Sputnik Արմենիան։

«Այս բարդ շրջանում ես մտածում եմ երեխաների, կանանց և տարեցների մասին, որոնք կրկին չափազանց խոցելի վիճակում են հայտնվել»,-ասել է նա։

Եվրոպայի խորհրդի անունից նա կոչ է արել երկու պետության իշխանություններին անել հնարավորը՝ պաշտպանելու համար մարդկանց կյանքերն ու չմտնելու ռազմական հակամարտության մեջ։

«Պետք է ջանք չխնայել՝ կասեցնելու համար սրումը։ Մենք սատարում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, որոնք հորդորում են հակամարտության խաղաղ հանգուցալուծում գտնել»,-ասել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայկական կողմը խոցել է հակառակորդի երկու ուղղաթիռ, 3 տանկ, 4 անօդաչու թռչող սարք, որոնցից 1-ը՝ Տավուշում։ Արցախում երկու քաղաքացիական է զոհվել՝ 1 կին և 1 երեխա, կա 2 քաղաքացիական վիրավոր։

ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Ջալալ Հարությունյանը հայտնել է, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան ադրբեջանական բանակը հրթիռահրետանային նախապատրաստությունից ու ԱԹՍ հարվածներից հետո հարձակման է անցել շփման գծի ամբողջ երկարությամբ: Այս պահին ՊԲ ստորաբաժանումները, հակառակորդին մեծաթիվ կորուստներ պատճառելով, հաջողությամբ խափանում են նրա ծրագրերը:

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---