Մակրոն․ Լարվածության հետագա խորացումն անթույլատրելի է

Մակրոն․ Լարվածության հետագա խորացումն անթույլատրելի է

PanARMENIAN.Net - Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը խորը մտահոգություն է հայտնել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակով և անթույլատրելի համարել լարվածության հետագա խորացումը: ՀՀ կառավարության մամուլի ծառայության հաղորդմամբ նման կարխիք է նա հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում։

Մակրոնն անհրաժեշտ է համարել ձեռնարկել բոլոր միջոցները ռազմական գործողությունները դադարեցնելու և լարվածությունը լիցքաթափելու ուղղությամբ: Նա նաև կարևորել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերի ակտիվացումը տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

ՀՀ վարչապետը, իր հերթին, հայտնել է, որ Ադրբեջանը ռազմական գործողություններ է սկսել Արցախի հետ շփման գծի ամբողջ երկայնքով: Նա խոր մտահոգություն է հայտնել ստեղծված իրավիճակով և դրա հետագա սրմամբ: Մասնավորպես ընդգծվել է, որ Ադրբեջանը դիմում է սադրանքների Հայաստանի Հանրապետության հետ պետական սահմանի ուղղությամբ ևս ռազմական գործողություններ սկսելու համար:

ՀՀ վարչապետը զրուցակցի ուշադրությունն առանձնակի հրավիրել է Թուրքիայի խիստ կողմնակալ և ագրեսիվ դիրքորոշման և այդ երկրի հնարավոր միջամտությունը կասեցնելու անհրաժեշտության վրա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---