ՀՀ-ն ՄԻԵԴ-ից պահանջել է պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղօբյեկտների թիրախովերեումը27 սեպտեմբերի 2020 - 22:45 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը դիմել է Մարդու իրավունքների եվրոպական դատարան Ադրբեջանի նկատմամբ միջանկյալ միջոց կիրառելու պահանջով, այն է՝ պարտադրել Ադրբեջանին դադարեցնել քաղաքացիական օբյեկտների ռմբակոծումը ՀՀ սահմանի և Արցախի շփման գծի երկայնքով։ ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցիչը հայտնում է, որ Երևանը պահանջում է Բաքվին պարտադրել ձեռնպահ մնալ հարձակողական գործողություններից, պարտադրել Ադրբեջանին ձեռնպահ մնալ քաղաքացիներին, քաղաքացիական օբյեկտները և բնակավայրերը թիրախավորելուց: Ավելի վաղ Արցախի մարդու իրավունքների պաշտպանը հայտնել էր, որ 30-ից ավելի վիրավոր և 2 զոհված քաղաքացիական կա։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել է նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Փոխվարչապետը շեշտել է ՎԶԵԲ-ի դերը ԵՄ տնտեսական և ներդրումային պլանի իրականացման գործընթացում Գրիգորյանը նշել է, որ ՎԶԵԲ-ը Հայաստանի համար առանցքային գործընկեր է Առաջարկ. Մեքենայի գույքահարկը տեխզննման պահին վճարել մասնակի Օրենքն ուժի մեջ կմտնի 2025 թվականի հունվարի 1-ից ՄԻԵԴ-ում դատավորի պաշտոնում ՀՀ-ի կողմից առաջադրվող թեկնածուները հաստատվել են 3 նոր դատավոր է նշանակվել Թաթոյան․ Կիրանցը նեղ թերակղզու նմանությամբ գրեթե ամբողջությամբ շրջափակված է լինելու ադրբեջանական զորքերով Արոտավայրերը, այգիները, այլ հողեր հայտնվելու են ադրբեջանական վերահսկողության կամ թիրախի ներքո |