Արցախի նախագահ․ Թուրքական F16 կործանիչներն են օգտագործվում

Արցախի նախագահ․ Թուրքական F16 կործանիչներն են օգտագործվում

PanARMENIAN.Net - Արցախի հետ կռվում է ոչ թե Ադրբեջանը, այլ Թուրքիան, այդ երկրից ոչ միայն անօդաչու սարքեր ու ինքնաթիռներ կա, այլև զորամիավորումներ և զինվորականներ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը՝ հավելելով, որ ադրբեջանական կողմում վարձկաններ ու այլ երկրներից կամավորականներ էլ կան։

Ըստ Արցախի ղեկավարի՝ զորավարժությունների պատրվակով Ադրբեջանում գտնվող թուրքական F16 կործանիչներն օգտագործվում են սեպտեմբերի 27-ի առավոտից սկսած։

«Արցախը կռվում է՝ օգտագործելով միայն Պաշտպանության բանակի ուժերը, իհարկե կլինեն կամավորներ միայն ՀՀ-ից»,-հայտարարելէ նա՝ հավելելով, որ ՊԲ-ն կատարում է իր առջև դրված խնդիրը։

Հարությունյանի խոսքով՝ հակառակորդը տասնյակներով զինտեխնիկա է կորցրել, ըստ որոշ տեղեկությունների՝ դրանց թվում են նաև թուրքական ինքնաթիռն ու ԱԹՍ-ները։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Նախնական տվյալներով՝ Արցախի ՊԲ-ում կա 16 զոհ, հարյուրից ավելի վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---