Քարդաշյանի կոչն ԱՄՆ-ին՝ Կոնգրեսից ու Սպիտակ տնից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախում

Քարդաշյանի կոչն ԱՄՆ-ին՝ Կոնգրեսից ու Սպիտակ տնից պահանջել դատապարտել Ադրբեջանի ագրեսիան Արցախում

PanARMENIAN.Net - Հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է, որ Արցախում հայերը հարձակման են ենթարկվել, և տեղի ունեցողը, չնայած ապակողմնորոշող լուրերին, ուղղակի «բախումներ չեն»։ Նա հայտնել է, որ աղոթում է խիզախ տղամարդկանց և կանանց համար, որոնք վտանգում են իրենց կյանքը` հանուն Հայաստանի և Արցախի պաշտպանության։

Քարդաշանի խոսքով՝ Հայաստանը դարձել է չհրահրված ադրբեջանական հարձակումների և դրանց ուղեկցող կանխատեսելի ապատեղեկատվական արշավի զոհը:

Նա Բաքվին կոչ է արել դադարեցնել հարձակողական ուժի կրառումը, ԱՄՆ-ին՝ ռազմական օգնության տրամադրումն Ադրբեջանին և զգուշացնել Թուրքիային՝ դադարեցնել զենք և զինյալներ չուղարկել Բաքու։

Քարդաշյանը դիմել է իր հետևորդներին՝ խնդրելով կոչ անել ԱՄՆ-ին դադարեցնել Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնությունը:

«Ադրբեջանն արգելափակում է սոցցանցերը՝ բացառությամբ պատերազմական քարոզչության նյութերի»,- գրել է Քարդաշյանը Twitter-ում:

Հայազգի աստղն իր հետևորդներին խնդրել է դիմել Սպիտակ տանն ու ԱՄՆ Կոնգրեսին, իսկ միջազգային դիտորդներին կոչ արել հետաքննել և դիմել միջազգային քաղաքական և դիվանագիտական միջոցների՝ կանխելու իրավիճակի անիմաստ սրումն ու ողբերգությունը:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---