Արցախից ՀՀ ԲԿ-ներ տեղափոխված 18 տուժածից 7-ը քաղաքացիական է

Արցախից ՀՀ ԲԿ-ներ տեղափոխված 18 տուժածից 7-ը քաղաքացիական է

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ի ժամը 21:00-ի դրությամբ Արցախից Հայաստանի տարբեր բժշկական կազմակերպություններ տեղափոխված 18 տուժածից 7-ը քաղաքացիական անձ է, իսկ 11-ը` զինծառայող:

Մեծ մասի մոտ առկա են տարբեր աստիճանի բեկորային վնասվածքներ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

Վերջիններիս առողջական վիճակը բժիշկները գնահատում են տարբեր. 9-ը` բավարար, 3-ը` միջին ծանրության, 2-ը` ծանր, 2-ը` ծայրահեղ ծանր, 1-ը հետազոտման փուլում է, 1-ն էլ դուրս է գրվել:

Առողջապահության համակարգի մարդկային և տեխնիկական ռեսուրսները ծառայում են մարտական գործողությունների արդյունքում տուժածների բժշկական օգնությունն ու սպասարկումն ապահովելու համար:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի առավոտվա դրությամբ 31 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---