Հովհաննիսյան․ Արցախում մոտ 200 վիրավոր ունենք![]() 28 սեպտեմբերի 2020 - 11:29 AMT PanARMENIAN.Net - Արցախում հայկական կողմն ունի մոտ 200 վիրավոր, կորուստների մասին լրացուցիչ տեղեկություններն անընդհատ ճշտվում են, հայտարարել է Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ Նա նշել է, որ վիրավորների մի մասը Երևան է տեղափոխվել, նրանք գտնվում են բժշկական պատշաճ վերահսկողության ներքո՝ տարբեր զինհոսպիտալներում ու քաղաքացիական հիվանդանոցներում։ Հովհաննիսյանը հիշեցրել է, որ շփման գծի ամբողջ երկայնքով ու հատկապես հյուսիսային և հարավային ուղղությամբ սեպտեմբերի լույս 28-ի գիշերը մարտեր են ընթացել, հայկական կողմը դիրքեր է հետ բերել, ադրբեջանցիները հրատենային հարձակում են սկսել, մարտերն ընթանում են նաև այս պահին։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]() Եթե նախկինում տնտեսվարողին ժամանակ էր տրվում՝ թերությունները վերացնելու համար, ապա հիմա տնտեսվարողն այդ հնարավորությունը պարզապես չունի
Ազատյանը շեշտել է, որ ծնողները կասկածներ ունեն` Արգիշտի Քյարամյանը հրաման է ստացել գործընթացը դադարեցնել ԿԽՄԿ-ն Արցախից Հայաստան է տեղափոխվել ընդհանուր 34 հիվանդ Նա հավաստիացրել է, որ հնարավոր ամեն ինչ արվում է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |