Հովհաննիսյան․ Զինվորներին անընդհատ զանգելով՝ վտանգում եք նրանց կյանքը

Հովհաննիսյան․ Զինվորներին անընդհատ զանգելով՝ վտանգում եք նրանց կյանքը

PanARMENIAN.Net - Զինծառայողներն ու շարքայինները կարող են իրենց կյանքը վտանգել անընդհատ կապի դուրս գալով զանգողների հետ, անընդհատ զանգերն Արցախ խանգարում են նաև կառավարման համակարգ իրականացնելուն, ցանցերին, անվտանգ չեն, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Անօդաչու թռչող սաքրերը, հրետանային հետախուզական միջոցներն այդ կապուղիներից օգտվելով թիրախավորում են մեր զինծառայողներին։ Խնդրում ենք հնարավորինս սահմանափակել նման գործողությունները, ինչը հնարավորություն կտա ցանցերը ոչ գերբեռնված, ըստ նպատակի օգտագործել»,-հայտարարել է Հովհաննիսյանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---