ՌԴ-ում ՀՀ դեսպան․ Երևանը մտադիր չէ դիմել ՀԱՊԿ-ին Արցախում իրավիճակի սրման պատճառով![]() 28 սեպտեմբերի 2020 - 12:45 AMT PanARMENIAN.Net - Երևանը մտադիր չէ դիմել Հավաքական անվտանգության պայմանագրի երկրներին Արցախում իրավիճակի սրման հետևանքով, հայտարարել է ՌԴ-ում ՀՀ դեսպան Վարդան Տողանայնը, փոխանցում է ՌԻԱ Նովոստին։ «Ոչ, մեր կառավարության օրակարգում նման հարց չկա»,- հայտարարել է նա՝ պատասխանելով հարցին, թե չի պատրաստվում արդյոք ՀՀ-ն դիմել ՀԱՊԿ-ի օգնությանը։ ՀԱՊԿ անդամ երկրներն են ՀՀ-ն, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը, Ռուսաստանը և Տաջիկստանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։ ![]() ![]()
Նա նշել է, որ Արցախն Ադրբեջանական ԽՍՀ–ից դուրս է եկել բոլոր իրավական կարգավորումների համաձայն Շեշտադրվել է նաև փոխընդունելի լուծումներ գտնելու անհրաժեշտությունը բոլոր համապատասխան հարցերի շուրջ Այդպիսով հայ երգչուհին ներկաների ուշադրությունն է հրավիրել արդեն մեկ ամսից ավելի շարունակվող Արցախի շրջափակմանը Նա ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի բանակցությունների համար հարթակ տրամադրելու ՌԴ առաջարկն ուժի մեջ է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |