Ադրբեջանական զինտեխնիկայի խոցման նոր տեսանյութ կա

Ադրբեջանական զինտեխնիկայի խոցման նոր տեսանյութ կա

PanARMENIAN.Net - Պաշտպանության նախարարությունը նոր տեսանյութ է հրապարակել արբեջանական զինտեխնիկայի հերթական խոցումների վերաբերյալ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ գիշերն Արցախում մարտական գործողությունները շարունակվել են, զինված ուժերն ունեն նշանակալի հաջողություններ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 31 զոհ կա, մոտ 200 վիրավոր: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---