ՀՀ նախագահ․ Չենք կարող Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ թույլ տալ

ՀՀ նախագահ․ Չենք կարող Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ թույլ տալ

PanARMENIAN.Net - Հայաստանի նախագան Արմեն Սարգսյանը, կիբերանվտանգության միջազգային CyberSec 2020 համաժողովում անդրադառնալով Ադրբեջանի հրահրած ռազմական գործողություններին, հայտարարել է, որ հայերը չեն կարող թույլ տալ Օսմանյան կայսրության ուրվականի վերադարձ։

Ելույթում նախագահն ասել է, որ Հայաստանի նման երկիրն ամեն օր դիմակայում է կիբերսպառնալիքներին, որոնք գալիս են ոչ միայն հարևան Ադրբեջանից, այլև Թուրքիայից, որը ՆԱՏՕ-ի անդամ է:

«Պետք է հայտարարեմ, որ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան լիակատար կերպով աջակցում է Ադրբեջանին իր էլեկտրոնային դրոնների՝ կիբերհարձակումների, ինչպես նաև անձնակազմի՝ խորհրդատուների, վարձկանների և անգամ F-16 կործանիչների միջոցով:

Որտե՞ղ է լուծումը: Լեռնային Ղարաբաղի հակամարտության պարագայում լուծումը նույնպես երկխոսությունն է, երկխոսությունը կողմերի միջև: Գոյություն ունի հարթակ՝ ԵԱՀԿ Մինսկի խումբը, որն ունի երեք համանախագահ երկրներ՝ Ռուսաստանը, Ֆրանսիան և Միացյալ Նահանգները: Մենք պետք է վերադառնանք երկխոսության: Թե՛ նյութական, թե՛ կիբերհակամարտությունների պարագայում կա լուծման միայն մեկ ճանապարհ՝ երկխոսություն»,-ասել է Սարգսյանը:

Համաժողովի մասնակիցների թվում են նաև Էստոնիայի նախագահ Կերստի Կալյուլայդը, Եվրոպական հանձնաժողովի գործադիր փոխնախագահ Մարգրետ Վեստագերը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ Միրչեա Ջոանան, Եվրոպական խորհրդարանի փոխնախագահ Դիտա Չարանզովան, տարբեր երկրների պաշտպանական գերատեսչությունների, գլոբալ ընկերությունների ղեկավարներ:

CyberSec-ը համարվում է կիբերանվտանգության խնդիրներին նվիրված եվրոպական ամենախոշոր համաժողովներից մեկը, որի նպատակն է քննարկել նոր տեխնոլոգիաների հետևանքով առաջացած մարտահրավերներն ու վտանգներն, ինչպես նաև թվային լուծումներն ու տեխնոլոգիաներն ի շահ հանրությունների օգտագործելու հնարավորությունները:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---