Հովհաննիսյան․ 100-120 վիրավոր ունենք, նրանց թիվը նվազել է, որոշները շարք են վերադարձել

Հովհաննիսյան․ 100-120 վիրավոր ունենք, նրանց թիվը նվազել է, որոշները շարք են վերադարձել

PanARMENIAN.Net - Արցախում Ադրբեջանի հրահրած ագրեսիայի հետևանքով սեպտեմբերի 28-ի երեկոյի դրությամբ հայկական կողմն ունի մոտ 100-120 վիրավոր, նրանց թիվը նվազել է, մեծ մասը թեթև վնասվածքներ էին ստացել ու շարք են վերադարձել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

Ավելի վաղ մոտ 200 վիրավորի մասին էր հայտարավել։

Նա նշել է, որ ադրբեջանական կողմի կորուստները ճշտվում են։

Հովհաննիսյանը հիշեցրել է, որ Արցախում շփման գծի ամբողջ երկայնքով շարունակվում են մարտական գործողությունները տարբեր ինտենսիվությամբ, մարտերի կիզակետը շարունակում են լինել հյուսիսային ու հարավային ուղղությունները։ Հայ-ադրբեջանական սահմանին սեպտեմբերի 27-ից հետո մարտերը չեն շարունակվել։

Հովհաննիսյանի խոսքով՝ սեպտեմբերի 28-ի առավոտից Ադրբեջանը՝ հրետանային միջոցներ կիրառելով, նոր հարձակումներ է սկսել, դրանք հետ են մղվում՝ հակառակորդին զգալի կորուստներ պատճառելով։

Նա նշել է, որ օրվա ընթացքում հրետակոծվել են հայկական բնակավայրեր, մասնավորապես՝ Մարտակերտը, որոշ բնակավայրերում նաև լրագրողներ են կրակի տակ ընկել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա: Ճշտված տեղեկություններով՝ ադրբեջանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ, կորցրել են նաև մոտ 30 զրահատեխնիկա և 20 ԱԹՍ։

 Ուշագրավ
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
Հաջորդ հումանիտար բեռը նախատեսվում է տրամադրել Խարկովի հիվանդանոցներից մեկին
---