Հերքում․ Հայ բարձրաստիճան զինվորական չի զոհվել

Հերքում․ Հայ բարձրաստիճան զինվորական չի զոհվել

PanARMENIAN.Net - Հայաստանը հերքում է հայ բարձրաստիճան զինվորականի մահվան մասին ադրբեջանական տիրույթում տարածված տեղեկությունները: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է ՀՀ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը՝ նշելով, որ լուրը չի համապատասխանում իրականությանը:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն և զորահավաք։ Արցախի ՊԲ-ում սեպտեմբերի 28-ի երեկոյան դրությամբ 58 զոհ կա։ Առաջին օրվա ճշտված տեղեկություններով՝ ադրբանական կողմն ունի մոտ 200 մարդկային կորուստ։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---