ՊՆ․ Հակառակորդը հարձակվել է Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում, մեծ կորուստներ ունի

ՊՆ․ Հակառակորդը հարձակվել է Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում, մեծ կորուստներ ունի

PanARMENIAN.Net - Հակառակորդը սկսել է լայնամասշտաբ հարձակողական նոր գործողություն Արաքսի հովտի և Մատաղիս-Թալիշ հատվածներում, Արցախի ՊԲ-ն հաջող դիմակայում է բոլոր հարձակումներին ու գրոհներին և հակառակորդին հասցնում անձնակազմի և տեխնիկայի զգալի կորուստներ, հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Այս պահի դրությամբ ոչնչացված է հակառակորդի 22 միավոր տանկ և 10 միավոր այլ զրահատեխնիկա։ Ոչնչացված է ավելի քան 370 զինվորական։ Ունեն մեծ քանակությամբ վիրավորներ։ Ստացված տեղեկատվության համաձայն վիրավորների միջից ծանր վիրավոր զինվորների քանակը կազմում է 35%»,- գրել է նա։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա:

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---