ՌԴ պատգամավոր․ ԼՂ հարցով Էրդողանի հայտարարությունները միայն յուղ են լցնում կրակի վրա28 սեպտեմբերի 2020 - 21:47 AMT PanARMENIAN.Net - Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հայտարարությունը, թե ժամանակն է վերջ տալու Հայաստանի կողմից «ադրբեջանական տարածքների օկուպացիային», արդեն իսկ բարդ իրավիճակում միայն յուղ է լցնում կրակի վրա: Այս մասին, ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ, ասել է Ռուսաստանի Պետդումայի միջազգային հարաբերությունների հանձնաժողովի անդամ Ելենա Պանինան: Ավելի վաղ Էրդողանն ասել էր, որ եկել է ժամանակը «վերջ տալու Հայաստանի կողմից ադրբեջանական հողերի օկուպացմանը»: Ըստ պատգամավորի՝ նման հայտարարությունները վտանգավոր են, փոխանակ արյունահեղությունները դադարեցնելու փորձ անելու, միայն յուղ են լցնում կրակի վրա՝ կողմերին դրդելով չմտածված գործողությունների։ «Էրդողանը փորձում է ամրապնդել իր «ուժային» իմիջը, բայց չի կարող չհասկանալ, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև նոր պատերազմը ձեռնտու չէ որևէ մեկին, այդ թվում՝ Թուրքիային: Արդյո՞ք Էրդողանի համար բավական չի Սիրիայից փախստականների հոսքը, որի հիմնական մեղավորներից է», - ասել է Պանինան։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա։ Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |