Արցախի բանակը հակառակորդի ինքնաթիռ է խոցել

Արցախի բանակը հակառակորդի ինքնաթիռ է խոցել

PanARMENIAN.Net - Արցախի Մարտունի քաղաքի հատվածում Պաշտպանության բանակն ադրբեջանական ինքնաթիռ է խոցել։ Այս մասին, «Առաջին ալիքի» փոխանցմամբ, հայտարարել է ԱՀ նախագահի մամուլի քարտուղար Վահրամ Պողոսյանը։

«Այսօր արդեն կարող ենք հստակ ասել, որ Մարտունի քաղաքի հատվածում հակառակորդի ինքնաթիռ է խոցվել», - ասել է նա՝ այլ մանրամասներ չհայտնելով։

Սեպտեմբերի 28-ին հակառակորդը հրետակոծել էր Մարտունի քաղաքը։

Ավելի վաղ Հայաստանում և Արցախում հայտարարվել է ռազմական դրություն։ Պաշտպանության բանակն ընդհանուր 58 զոհ ունի:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։

 Ուշագրավ
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
---