Արցախի նախագահ․ Կոմպրոմիսային-քաղաքական զինադադարի հնարավորություն դեռ չենք տեսնում

Արցախի նախագահ․ Կոմպրոմիսային-քաղաքական զինադադարի հնարավորություն դեռ չենք տեսնում

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը պետք է պատրաստ լինի շատ ավելի ծանր ու երկար մարտական գործողությունների, կոմպրոմիսային-քաղաքական զինադադարի հնարավորություններ դեռ չկան, հակառակորդն իր ամբողջ բանակի զինուժն օգտագործել է և շարունակում է օգտագործել, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

Անդրադառնալով ՀՀ-ի կողմից Արցախի անկախությունը ճանաչելու մասին հարցին՝ Հարությունյանը նշել է, որ դա քաղաքական որոշում է, իսկ այս պահին անհրաժեշտ է նախ հաղթել պատերազմում։

«Հակառակորդը միայն հարավային թևում հարյուրավոր տեխնիկա է օգտագործել։ Մի պահ արդեն չէինք կարողանում հաշվել՝ ինչքան տեխնիկա էինք խփում։ Ընթանում են լայնածավալ մարտական գործողություններ, դիրքերով, կոնկրետ լոկալ հաջողություններով մենք մեծ հաջողություն չենք ապահովելու։ Մեր մատավարությունն այն է, որ հակառակորդի զինտեխնիկայի և մարդկային կորուստները հասցնենք՝ ինչպես 1992-1994 թվականներին։ Այլ տարբերակ չկա։ Դեռ քաղաքական-կոմպրոմիսային զինադադարի հնարավորություններ չենք տեսնում»,-ասել է Արցախի նախագահը։

Հարությունյանը հայտնել է, որ Արցախում ռազմական գործողություները շարունակվում են սեպտեմբերի 28-ի ուշ երեկոյի դրությամբ, դրանք ընթանում են Օմարից մինչև Արաքս, մարտերի հիմնական ուղղությունները Ջաբրայիլ, Ֆիզուլի, Թալիշ, Մատաղիս, Եղնիկներ հատվածներն են։ Սեպտեմբերի 28-ի կեսօրից հետո հակառակորդը լայնածավալ հարձակում է սկսվել նաև Մռավի ուղղությամբ, հաջողության չեն հասել։

Հարությունյանի խոսքով՝ Ադրբեջանը շատ երկար է պատրաստվել այս պատերազմին։

«Իրոք սա կենաց-մահու պատերազմ է և մենք այն հաղթելու ենք, համոզված եղեք։ Նման վարքագիծ ունեցող իշխանության հետ որևէ երկխոսություն հնարավոր չէ։ Դուք ամեն օր տեսնում եք Թուրքիայի լկտիությունը։ Մենք ամեն օր կռվում ենք, մարտնչում թուրք-ադրբեջանական համատեղ ուժերի դեմ և դա ընդհանուր ծրագիր է։ Խնդիրը միայն Արցախը չէ»,- ասել է նա։

Արցախի ղեկավարի խոսքով՝ տակտիկական առումով որևէ կարևոր դիրք չի գրավել ադրբեջանական կողմը, հայկական կողմը ևս շատ կարևոր դիրք կամ վնասազերծում չի ունեցել, բայց մեծ թվով զինտեխնիկա է վնասազերծել, ադրբեջանցիներն ունեն մարդկային կորուստներ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 58 զոհ կա:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---