Սաուդյան Արաբիան շարունակում է խոչընդոտել երկրում թուրքական ապրաքների իրացմանը![]() 28 սեպտեմբերի 2020 - 23:41 AMT PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան շարունակում է իր ոչ պաշտոնական բոյկոտը թուրքական ապրանքների դեմ՝ փորձելով վնասել առանց այդ էլ վերջինիս կաղացող տնտեսությանը: Ahval կայքի փոխանցմամբ ՝2019-ին երկիրը ոչ պաշտոնական արգելք է դրել թուրքական ապրանքների վրա։ Թուրք գործարարներից մեկը պատմել է, որ իրենց հաճախորդները խնդրել են երրորդ երկրի միջոցով ուղարկել ապրանքները։ Վերջերս սաուդցիներն իրենց սահմանային անցակետերում պահել են հարյուրավոր թուրքական բեռնատարներ և Թուրքիայից հազարավոր փաթեթներ՝ օդանավակայաններում: Բեռնատարներին երկիր թույլատրվել է մտնել միայն թուրք դիվանագետների միջամտությունից հետո: Նշվում է, որ երբ 2017-ի Սաուդյան Արաբիայի գլխավորած դաշինքը խզեց կապերը հարևան Քաթարի հետ, Անկարան աջակցեց Դոհային տնտեսական և ռազմական հարցերով: Սաուդյան Արաբիայի և Թուրքիայի միջև դիվանագիտական հարաբերությունները չեն փայլում այն բանից հետո, երբ Ստամբուլում անհետացավ և սպանվեց սաուդցի լրագրող Ջամալ Խաշոգջին։ Ըստ աղբյուրի՝ Սաուդյան Արաբիայի իշխանությունները ճնշում են տեղական բիզնեսներին՝ թուրքական արտադրողների հետ չհամագործակցելու համար։ ![]() ![]()
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Պատճառը հայտնի չէ Օրինագծով նաև նախատեսվում է հստակեցնել այն ժողովուրդների ցանկը, որոնք պատմականորեն ապրել են Ռուսաստանի տարածքում Պատճառը բնապահպանական, քաղաքական և ֆինանսական ռիսկերն են ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |