29 սեպտեմբերի 2020 - 10:12 AMT
Մակունց․ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը քննարկվում է

Քննարկվում է Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացրել է Ազգային ժողովի «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը։

«Ստեղծված իրավիճակում ակտիվորեն քննարկվում են իրադարձությունների զարգացմանը զուգահեռ մեր հավանական համարժեք քայլերը, մասնավորապես՝ Արցախի հետ ռազմաքաղաքական դաշինքի կնքումը», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված