29 սեպտեմբերի 2020 - 10:42 AMT
Արյան անհրաժեշտ քանակը համալրվել է. Արյունաբանականից խնդրում են չայցելել

Սեպտեմբերի 29-ի դրությամբ Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում արյան անհրաժեշտ խմբաքանակը համալրվել է, Արյունաբանականից խնդրում են կենտրոն չայցելել։

Կենտրոնը շնորհակալություն է հայտնել արյունատվությանը միացած բոլոր կամավորներին ու նշել, որ անհրաժեշտության դեպքում կրկին կտեղեկացնեն։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: