29 սեպտեմբերի 2020 - 10:50 AMT
Քանյե Ուեսթ․ Աղոթում եմ Հայաստանի համար

Հայտնի ամերիկացի ռեփեր Քայնե Ուեսթն աղոթում է Հայաստանի համար։ Այդ մասին նա գրառում է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում։

«Աղոթում եմ Հայաստանի համար․․․ աղոթում ենք Բրիոնա Թեյլորի ընտանիքի համար, աղոթում եմ համավարակից տուժած աշխարհի համար: Աղոթում եմ, որ Աստծո սերը պահպանի բոլորիս, մեր ընկերներին և ընտանիքին, մեղմացնի սրտերն ամբողջ աշխարհում։ Շնորհակալ եմ Աստծուն մեր կյանքի համար: Հանուն Քրիստոսի։ Ամեն», – գրել է Քանյե Ուեսթը:

Բրիոնա Թեյլորը ոստիկանների կրակոցից մահացած աֆրոամերիկացի է։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված: