Ադրբեջանը կրակել է Վարդենիսի զորամասի ուղղությամբ և օդուժ կիրառել․ ՊՆ-ն կոշտ պատասխան է տալու

Ադրբեջանը կրակել է Վարդենիսի զորամասի ուղղությամբ և օդուժ կիրառել․ ՊՆ-ն կոշտ պատասխան է տալու

PanARMENIAN.Net - Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել Հայաստանի զինված ուժերի Վարդենիսի զորամասի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ, հայտարարել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

«Հակառակորդի այս գործողությանը նախորդել է Ադրբեջանի պաշտպանության նախարարության ապատեղեկատվությունը, թե, իբր, Հայաստանի Հանրապետության զինված ուժերը Վարդենիսի շրջանից հրթիռակոծել են Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը։ Այսպիսով, փաստորեն, հակառակորդը փորձել է հող նախապատրաստել հիմնավորելու համար իր հետագա գործողությունները։ Սպասեք կոշտ պատասխանի»,- գրել է նա։

Ավելի վաղ ՀՀ ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ հերքելով հերթական ադրբեջանական ապատեղեկատվությունը և հայտարարելով, որ այն բացարձակ սուտ է և նպատակ ունի հող նախապատրաստելու մարտական գործողությունների աշխարհագրության ընդլայնման, այդ թվում՝ ագրեսիա իրականացնել Հայաստանի դեմ:

ՊՆ-ից հերքել էին Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ Հայաստանին ուղղված մեղադրանքը՝ ՀՀ Վարդենիսի շրջանից Ադրբեջանի Դաշքեսանի շրջանը հրթիռակոծելու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---