ՊԲ-ն ադրբեջանական 2 ուղղաթիռ է խոցել (Տեսանյութ)

ՊԲ-ն ադրբեջանական 2 ուղղաթիռ է խոցել (Տեսանյութ)

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումների կողմից «Իգլա» դյուրակիր զենիթահրթիռայն համակարգով ոչնչացվել է հակառակորդի 2 ուղղաթիռ, հատնել է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Ստեփանյանը նաև ուղղաթիռների խոցումից կադրեր է հրապարակել։

Ավելի վաղ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանն էր հայտնել, որ սեպտեմբերի 29-ին ինքնաթիռ կամ ուղղաթիռներ են խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---