Չավուշօղլու․ Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին դիվանագիտության մեջ ու մարտի դաշտում29 սեպտեմբերի 2020 - 15:24 AMT PanARMENIAN.Net - Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես դիվանագիտական, այնպես էլ ռազմական մակարդակով, հայտարարել է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մեվլութ Չավուշօղլուն, փոխանցում է «Ինտերֆաքսը»։ «Թուրքիան պատրաստ է աջակցել Ադրբեջանին ինչպես բանակցությունների սեղանին, այնպես էլ մարտի դաշտում»,- հայտարարել է Չավուշօղլուն՝ Անկարայում Ադրբեջանի դեսպանատուն այցելելության ժամանակ։ Թուրքական դիվանագիտության ղեկավարը հայտնել է, որ ինքը Ադրբեջանի դեսպանատուն է այցելել «տարածքային ամբողջականության համար կռվող Ադրբեջանին իր աջակցությունը հայտնելու համար»։ Չավուշօղլուի կարծիքով՝ «Լեռնային Ղարաբաղի հարցի միակ լուծումը հայկաակն ԶՈՒ-ի հեռացումն է Ադրբեջանի տարածքից»։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ավելի վաղ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարաել էր, որ իրենց դեմ սեպտեմբերի 27ճ-ից կռվում է ոչ թե Ադրբեջանն, այլ Թուրքիան։ Միջազգային հեղինակավոր լրատվամիջոցներն արդեն անդրադարձել են Արցախի պատերազմում Անկարայից Ադրբեջան ուղարկվող զինյալների մասին։ Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին Թուրքիայի ԱԳՆ-ն դժգոհել է Հայոց ցեղասպանության մասին տարբեր երկրների հայտարարութուններից Թուրքիայի ԱԳՆ-ն կոչ է արել «բոլոր կողմերին սատարել համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման առաջարկին» Մայր աթոռում Հայոց ցեղասպանության նահատակների ոգեկոչման արարողություն է եղել Հավատացյալների խոնարհումի համար դուրս էր բերվել նաև Հայոց Ցեղասպանության սրբոց նահատակաց մասունքարանը Նոյեմբերյանում բողոքի ակցիայի մասնակիցներից 5-ը ձերբակալվել է Նախաքննությունը շարունակվում է |