ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի ուղղաթիռը (Վիդեո)

ՊԲ-ն ոչնչացնում է հակառակորդի ուղղաթիռը (Վիդեո)

PanARMENIAN.Net - Պաշտպանության բանակը ևս մեկ տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, թե ինչպես է ոչնչացվում հակառակորդի ուղղաթիռը։

Ավելի վաղ պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնել էր, որ սեպտեմբերի 29-ին ադրբեջանական 2 ուղղաթիռ է խոցվել։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---