ՌԴ Պետդուման կոչ է արել վերսկսել բանակցությունները. Պատրաստ են միջնորդել

ՌԴ Պետդուման կոչ է արել վերսկսել բանակցությունները. Պատրաստ են միջնորդել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Պետդուման լիագումար նիստում հայտարարություն է ընդունել Լեռնային Ղարաբաղում ստեղծված իրավիճակի վերաբերյալ՝ կոչ անելով վերսկսել բանակցությունները և պատրաստակամություն հայտնելով միջնորդ դառնալ իրադրության կայունացման գործում, գրում է ՌԻԱ Նովոստին։

«Պետական դուման հայտարարում է, որ պետք է անհապաղ դադարեցնել կրակը, թույլ չտալ առճակատման սրում, խաղաղ կարգավորումն այլընտրանք չունի։ Պետական դումայի պատգամավորները կողմերին կոչ են անում շուտափույթ վերադառնալ բանակցային գործընթացին և պատրաստ են միջնորդական օգնություն ցուցաբերել իրադրության կայունացման գործում»,- ասված է հայտարարության մեջ:

Որոշումն ընդունվել է միաձայն։

Հայտարարությունը կուղարկվի ՌԴ նախագահին, ՌԴ կառավարությանը, Ադրբեջանի և Հայաստանի խորհրդարաններին, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներին, միջխորհրդարանական միությանը, ՀԱՊԿ ԽՎ-ին, ԱՊՀ ՄԽՎ-ին, ԵԽԽՎ-ին և ԵԱՀԿ ԽՎ-ին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
Նա նշել է, որ դիտարկում է հայկական բանակին «ոչ մահաբեր ձևաչափով» աջակցություն ցուցաբերելու հնարավորությունը, բայց կոնկրետ որոշումներ չկան
---