ՊԲ․ Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է

ՊԲ․ Զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի զինծառայող Վահագն Վարդանի Թախմազյանը ողջ է և շարունակում է կատարել իր առջև դրված մարտական խնդիրը։

ՊԲ-ն հայցում է զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը։

«Հասկանալով Ձեր վրդովմունքը՝ կապված զոհերի մասին հրապարակվող ցուցակներում անճշտությունների հետ, տեղեկացնում ենք, որ պատերազմական պայմաններում, երբ ամեն պահի փոխվում է մարտական իրավիճակը, ցավոք սրտի, հնարավոր չի լինում խուսափել նաև նման դեպքերից: Հայցում ենք զինծառայող Թախմազյանի հարազատների ներողամտությունը»,- ասվում է հայտարարության մեջ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 83 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։

 Ուշագրավ
Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---