Տեսանյութ․ Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանին տեղակայում է բնակավայրում և կրակում

Տեսանյութ․ Ադրբեջանը ՏՕՍ-1Ա ծանր հրետանին տեղակայում է բնակավայրում և կրակում

PanARMENIAN.Net - Հայաստանի պաշտպանության նախարարությունը տեսանյութ է հրապարակել, որում երևում է, թե ինչպես են ադրբեջանական ՏՕՍ-1Ա ծանր հրետանային համակարգերը տեղակայվում բնակավայրում և այնտեղից կրակ բացում: Ադրբեջանցիները նման կերպ իրենց խաղաղ բնակչությանը կենդանի վահան են դարձրել:

Հայկական կողմը բազմիցս ապացույցներ է հրապարակել, որոնք վկայում են այն մասին, որ Ադրբեջանը իր հրետանային դիրքերը տեղակայում գյուղերի մոտ, բնակավայրերի թիկունքում և կրակում հայկական կողմի վրա։ Վերջինս ստիպված է լինում լռեցնել այդ դիրքերը, ինչից հետո մեղադրվում է խաղաղ բնակչության ուղղությամբ կրակելու համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Պաշտպանության բանակն ունի 80 զոհ։ ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատ շատ են։

Ռազմական գործողությունների երրորդ օրը՝ սեպտեմբերի 29-ին, Ադրբեջանի զինված ուժերը կրակ են վարել ՀՀ ԶՈւ Վարդենիսի զորամասի, գյուղերի, ինչպես նաև օդուժ են կիրառել դիրքերի ուղղությամբ։ Վարդենիսում քաղաքացիական ավտոբուս է ոչնչացվել ադրբեջանական կողմի հարվածային ԱԹՍ-ի հարվածից։ Ավելի ուշ Հայաստանի երկնքում թուրքական F-16 կործանիչով Ադրբեջանի տարածքից խոցվել է հայկական Սու-25 գրոհիչ ինքնաթիռ։ Օդաչուն զոհվել է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---