Փաշինյան․ Թուրքիան առիթ է փնտրում իր զորքն Ադրբեջան մտցնելու համար29 սեպտեմբերի 2020 - 21:15 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի տեղեկություններով՝ Թուրքիան առիթ է փնտրում Արցախյան հակամարտության մեջ իր ներգրավվածությունը մեծացնելու և զորքը Նախիջևան մտցնելու համար։ Սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի սանձազերծած մարտական գործողություններում ներգրավված է նաև Թուրքիան, և անգամ կան մասեր, որտեղ մարտական գործողություններն է ղեկավարում։ Այս մասին ռուսական «Ռոսիա24-ի» եթերում հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Հայկական կողմը տեղեկություններ ունի, որ Նախիջևանում արդեն իսկ թուրքական բանակի մի քանի ստորաբաժանումներ կան։ Եվ դա գաղտնիք չէ, քանի որ դեռ օգոստոսին Նախիջևանում համատեղ զորավարժություններ են անցկացրել Թուրքիան և Ադրբեջանը։ «Այս պատերազմը սկսվեց որպես այդ զորավարժությունների շարունակություն»,– ասել է Փաշինյանը։ Նրա խոսքով՝ միջազգային հանրությունը պետք է դատապարտի Թուրքիային և պահանջի դուրս գալ Հարավային Կովկասից, քանի որ դա «ոչ մի լավ բանի չի բերելու և կարող է ընդարձակել պատերազմի մասշտաբները»։ Ուշագրավ Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին Ամենաընթերցվողը բաժնում | ԱՄՆ փոխնախագահ․ Երբեք չենք մոռանա Հայոց ցեղասպանությունը Նա նշել է, որ 1․5 մլն հայ ենթարկվել է բռնագաղթի, սպանվել է և մահվան երթի զոհ դարձել Նախագիծ․ Ոստիկանությունը 24-ժամյա հասանելիություն կունենա հանրային տարածքների տեսահսկման համակարգերին Տնտեսվարող սուբյեկտները կպարտավորվեն ունենալ անընդմեջ և բարձր որակի տեսագրություն իրականացնող տեսահսկման համակարգեր Ատալ․ Ֆրանսիան վերահաստատում է իր աջակցությունը ՀՀ-ին Վարչապետը ելույթ է ունեցել Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցի կապակցությամբ անցկացված հիշատակի միջոցառմանը Հնդկաստանի ԱԳՆ–ն՝ Բաքվին․ Խթանում ենք ռազմարդյունաբերական արտադրանքի արտահանումը Նա նշել է, որ իր երկիրը լավ հարաբերություններ ունի և Ադրբեջանի, և ՀՀ հետ |