ՊԲ փոխհրամանատար․ Հակառակորդը ևս 17 տանկ, 13 ԱԹՍ, 4 զրահափոխադրիչ է կիրառել, 500-ից ավելի զոհ ունի![]() 29 սեպտեմբերի 2020 - 22:01 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 29-ի մարտերում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, ինժեներատեխնիկական 3 ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, ընդհանուր առմամբ մարդկային կորուստներն անձնակազմի 500-ից ավելին են, հայտարարել է Պաշտպանության բանակի հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը։ Նա նշել է, որ մարտերը շարունակվում են, իսկ դրանց ինտենսիվությունը չի նվազել։ Անդրադառնալով թուրքական F16-ի կիրառմանը՝ Սարգսյանը նշել է, որ այն Արցախի տարածքում է կիրառվել։ Մարտերի ընթացքում հայկական կողմը ևս կորուստներ ունի, տվյալները ճշտվում են։ Սարգսյանի խոսքով՝ ռազմաճակատի տարբեր ուղղություններով ՊԲ-ն զգալի հաջողություններ է գրանցել, վերցրել են նախկինում կորցրած որոշ դիրքեր՝ հիմնականում հյուսիսային ու հարավային ուղղությամբ։ Սեպտեմբերի 29-ին լարված է եղել հատկապես հյուսիսային ու հարավային հատվածներում։ Սարգսյանը նշել է, որ հակառակորդի բոլոր առաջխաղացումները ձախողվել են, ադրբեջանական կողմը շարունակել է թիրախավորել խաղաղ բնակչությանը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 84 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |