ՊԲ-ն հակառակորդի՝ զինամթերքով բեռնված մեքենաների շարասյուն է խոցել (Վիդեո)

ՊԲ-ն հակառակորդի՝ զինամթերքով բեռնված մեքենաների շարասյուն է խոցել (Վիդեո)

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակն արևելյան ուղղությամբ հակառակորդի զինամթերքով բեռնված մեքենաների շարասյուն է խոցել, փոխանցում է պաշտպանության նախարարության խոսնակ Շուշան Ստեփանյանը։

Սեպտեբերի 29-ի ուշ երեկոյան ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ, իսկ ընդհանուր առմամբ կորցրել է անձնակազմի 500-ից ավելի անդամ։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ Արցախի զինված ուժերում 80 զոհ կա: ՊՆ ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի խոսքով՝ Ադրբեջանի կորուստներն անհամեմատելի շատ են։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---