ՊՆ․ Հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ ու 1 ինքնաթիռ29 սեպտեմբերի 2020 - 22:50 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ից հետո՝ պատերազմի սկսելու առաջին պահից ի վեր, հակառակորդը 790 զինծառայող է կորցրել, որից 180-ը` Քարվաճառի ուղղությամբ, մոտավոր տվյալներով ունեն 1900 վիրավոր։ Հայկական ստորաբաժանումները հակատանկային (ու ոչ միայն) միջոցներով 137 տանկ ու զրահատեխնիկա են խոցել, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։ «Ոչնչացվել է հակառակորդի 72 ԱԹՍ, 7 ուղղաթիռ և 1 ինքնաթիռ։ Մարտերը շարունակվում են»,-հայտարարել է Հովհաննիսյանը՝ հավելելով, որ հայկական բանակը` թեժ մարտեր վարելով, զգալի հաջողություններ է գրանցել: Սեպտեբերի 29-ի ուշ երեկոյան ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը հայտարարել էր, որ ողջ օրվա ընթացքում հակառակորդը կորցրել է 17 տանկ, 4 զրահափոխադրիչ, 3 ինժեներատեխնիկական ծանր զրահատեխնիկա, 13 ԱԹՍ։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները Ամենաընթերցվողը բաժնում | Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր Հյուրերը շրջել են նաև Հայոց ցեղասպանության թանգարանում Թրյուդո․ Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Նա նշել է, որ Կանադայում ապրիլը համարվում է Ցեղասպանության, հիշատակի, դատապարտման և կանխարգելման ամիս Թուրքիայի ընդդիմադիր DEM կուսակցությունը ոգեկոչել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը Ոգեկոչման ակցիան ուղեկցվել է ցեղասպանության զոհ գնացած հայ մտավորականների լուսանկարների ցուցադրմամբ Սերժ Սարգսյանը՝ ընդդիմության անհաջողության մասին․ Կան ոչ միասնական մոտեցումներ Նա նշել է նաև, որ կա արտաքին սատարում այս իշխանություններին |