ՄԱԿ ԱԽ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչ է արել

ՄԱԿ ԱԽ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կրակը դադարեցնելու կոչ է արել

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը Նյու Յորքում կայացած արտահերթ նիստում կոչ է արել Ադրբեջանին և Հայաստանին դադարեցնել մարտերը Լեռնային Ղարաբաղում և վերադառնալ բանակցությունների սեղանին, գրում է BBC-ն։

«Անվտանգության խորհրդի անդամները մտահոգություն են հայտնել ղարաբաղյան հակամարտության գոտում շփման գծի ամբողջ երկայնքով լայնածավալ մարտական գործողությունների մասին հաղորդագրությունների վերաբերյալ։ Նրանք խստորեն դատապարտում են ուժի կիրառումն ու ափսոսում մարդկային զոհերի և քաղաքացիական բնակչոթյան շրջանում կորուստների համար»,-հայտարարել է բանակցությունների ավարտին ՄԱԿ ԱԽ նախագահ Աբդու Աբարին։

Ըստ նրա` ԱԽ անդամները լիակատար աջակցություն են հայտնել ԵԱՀԿ Մինսկի խմբի կենտրոնական դերին և «կոչ արել կողմերին սերտորեն աշխատել նրանց հետ՝ առանց նախապայմանների երկխոսությունն անհապաղ վերսկսելու համար»։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
---