Վրաստանի ԱԺ պաշտոնյա․ Թբիլիսին չեզոքություն է պահելու ԼՂ խնդրի հարցում

Վրաստանի ԱԺ պաշտոնյա․ Թբիլիսին չեզոքություն է պահելու ԼՂ խնդրի հարցում

PanARMENIAN.Net - Թբիլիսին սատարում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորմանը և կողմերին հրադադարի կոչ է անում։ Այս մասին, Sputnik Georgia-ի փոխանցմամբ, հայտարարել է Վրաստանի ԱԺ պաշտպանության և անվտանգության հանձնաժողովի նախագահ Իրակլի Սեսիաշվիլին՝ նշելով, որ Վրաստանը մնալու է չեզոք և չի սատարելու ոչ Հայաստանին, ոչ Ադրբեջանին։

«Վրաստանը չեզոք դիրքորոշում ունի այս հակամարտության վերաբերյալ հասկանալի պատճառներով, մենք հատուկ բարիդրացիական հարաբերություններ ունենք ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի հետ», - ասել է Սեսիաշվիլին:

Նա նաև նշել է, որ Թբիլիսին կտրականապես մերժել է ինչպես Հայաստանին, այնպես էլ Ադրբեջանին Վրաստանի տարածքը զենքի տարանցման և իրենց ռազմական նպատակներով օգտագործելու համար, երկու երկիրն էլ ըմբռնումով են վերաբերվել այդ դիրքորոշմանը:

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---