Փաշինյան․ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպում այս փուլում հնարավոր չէ

Փաշինյան․ ՀՀ-ՌԴ-Ադրբեջան եռակողմ հանդիպում այս փուլում հնարավոր չէ

PanARMENIAN.Net - Հայաստանը հնարավոր չի համարում այս փուլում եռակողմ հանդիպում անցկացնել Ռուսաստանի ու Ադրբեջանի հետ՝ ղարաբաղյան հարցի շուրջ։ Այդ մասին Երևանում ռուսական լրատվամիջոցների հետ հանդիպմանը հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ռազմական ինտենսիվ գործողությունների ընթացքում տեղին չէ խոսել Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան գագաթնաժողովի մասին: Բանակցությունների համար անհրաժեշտ են համապատասխան մթնոլորտ և պայմաններ», - ասել է Փաշինյանը, գրում է Aysor.am-ը։

Նրա խոսքով՝ Հայաստանը մշտապես պատրաստ է եղել ղարաբաղյան հիմնախնդրի խաղաղ կարգավորման։

«Բայց դա չի նշանակում, որ Հայաստանը կամ Ղարաբաղը պատրաստ են հարցը լուծել՝ ի վնաս իրենց ազգային շահերի և անվտանգության», - նշել է վարչապետը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---