Բարերար Բաղումյանը $1 մլն է նվիրաբերել «Իմ քայլին»

Բարերար Բաղումյանը $1 մլն է նվիրաբերել «Իմ քայլին»

PanARMENIAN.Net - PMA Venture Capital խմբի հիմնադիր, բարերար Ջորջ Բաղումյանը 1 միլիոն դոլար է նվիրաբերել «Իմ քայլը» հիմնադրամին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է վարչապետի տիկին Աննա Հակոբյանը՝ նշելով, որ գումարի յուրաքանչյուր ցենտը ծախսվելու է ի շահ հայ ժողովրդի:

Նա վստահեցրել է, որ ամբողջ գումարը կծախսվի բացառապես ի շահ պետության և ժողովրդի:

«Ուզում եմ վստահեցնել, որ այդ գումարն ամբողջությամբ՝ միանվագ ճանապարհով (կախված պատերազմական իրավիճակի հետագա ընթացքից) կամ դրա յուրաքանչյուր ցենտը՝ երկարաժամկետ կտրվածքով, կծախսվի բացառապես ի շահ մեր պետության և ժողովրդի։ Եվ ես հաշվետու եմ ծախսված ամեն լումայի համար»,- ասվում է Աննա Հակոբյանի գրառման մեջ:

Բաղումյանը հուլիսյան մարտերի օրերին էլ 250,000 դոլար էր փոխանցել՝ «զինվորների համար»: Այդ գումարը կուղղվի զինվորների վերականգնողական բուժմանը։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---