Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ Սաակաշվիլիի հայտարարությունը ԼՂ մասին սադրանք է

Վրաստանի խորհրդարանի փոխխոսնակ․ Սաակաշվիլիի հայտարարությունը ԼՂ մասին սադրանք է

PanARMENIAN.Net - Վրաստանի խորհրդարանի առաջին փոխխոսնակ Գիա Վոլսկին սադրիչ է նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի հայտարարությունն Արցախի մասին, գրում է Aliq.ge-ն։

Սաակաշվիլիին հայտարարել էր, թե «Լեռնային Ղարաբաղը հանդիսանում է Ադրբեջանի հանրապետության տարածք և որևէ բան չի փոխի այդ հանգամանքը»:

«Ապակայունացման և վնաս պատճառելու դրսևորում է մի կողմին աջակցություն հայտնելը և դիրքորոշում արտահայտելն այն ժամանակ, երբ Վրաստանի շահն է իր հարևանությամբ միայն խաղաղություն ունենալը: Սաակաշվիլիի նպատակը վրացիների հետ հարյուրավոր տարիներ խաղաղ բնակվող հայ ու ադրբեջանական էթնիկ խմբերի բախումներ առաջացնելն է։ Ու եթե նրա երազանքը կատարվի, այս ամենը կվերածվի հակամարտության: Այս հայտարարությունն այլ բան չի կարող նշանակել»,- հայտարարել է Վոլսկին:

Նրա խոսքով՝ Վրաստանն առավելագույնս ձեռնպահ ու չեզոք պետք է լինի:

«Միջազգային բարեկամներին պետք է առաջարկենք, որ անհապաղ ներգրավվեն այս խնդիրը լուծելու հարցում: Հակառակ դեպքում, սա կարող է արտակարգ իրավիճակի հիմք դառնալ տարածաշրջանում ու մասնավորապես Վրաստանում, որտեղ բնակվում են և՛ ադրբեջանցիներ, և՛ հայեր: Վրաստանի պատմության մեջ նման դեպք չի եղել, որ մեր տարածքում էթնիկ հայերի ու ադրբեջանցիների միջև բախում լիներ: Ցավոք՝ ընդդիմադիրները հենց սա են ուզում, ու Սաակաշվիլիի հայտարարությունը սրան էր ուղղված»,- նշել է Վոլսկին:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։ Նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները):

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---