Մակրոն․ Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ կոչերով

Մակրոն․ Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ կոչերով

PanARMENIAN.Net - Ֆրանսիան չափազանց մտահագոված է Թուրքիայի ռազմատենչ հայտարարություններով, որոնք, ըստ էության, «ձերբազատում են Ադրբեջանին գործողությունները զսպելուց»։ Այդ մասին Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է Ռիգայում Լատվիայի վարչապետ Կրիշյանիս Կարինշի հետ համատեղ ասուլիսում, գրում է ՌԻԱ Նովոստին։

Թուրքիան ավելի վաղ հայտարարել էր, որ ցանկացած աջակցություն կցուցաբերի Ադրբեջանին, ինչպես դիվանագիտական, այնպես էլ մարտի դաշտում։

«Մենք դա թույլ չենք տա։ Ես հստակ ասում եմ Հայաստանին և հայ ժողովրդին՝ Ֆրանսիան կատարելու է իր դերը, մենք զգոն ենք լինելու ընտանիքներին, ժողովրդին և ինքնիշխանությունը հարգելու հարցում։ Մենք չենք ընդունում սրմանը նպաստող որևէ հայտարարություն»,- ասել է Ֆրանսիայի նախագահը։

Մակրոնը վտանգավոր և չմտածված է որակել Թուրքիայի քաղաքական հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

«Հայաստան» համահայկական հիմնադրամը սկսել է «Մենք ենք, մեր սահմանները. բոլորս Արցախի համար» համազգային դրամահավաք-արշավ։ Նվիրատվությունները կարելի է կատարել հիմնադրամի կայքում, ինչպես նաև փոխանցումներ կատարելով Կենտրոնական բանկի հատուկ հաշվեհամարներին (ՀՀ դրամ, ԱՄՆ դոլար, ՌԴ ռուբլի, Եվրո հաշվեհամարները):

 Ուշագրավ
2020 թվականի օգոստոսից Թուրքիայից Ադրբեջան պաշտպանական և ավիացիոն միջոցների արտահանման ծավալները խիստ աճել են
Գինը վերջնական չէ, բանակցություններն ընթանում են։
Պատվաստված կամավորները կորոնավիրուսի դեմ իմունիտետ են ձեռք բերել
Նա նշել է, որ ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը որևէ կերպ չի արձագանքել հուլիսի 12-ին իրադարձություններին