ՊԲ․ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետ ենք ոչնչացրել, պատժիչ գործողություն ենք իրականացնում

ՊԲ․ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետ ենք ոչնչացրել, պատժիչ գործողություն ենք իրականացնում

PanARMENIAN.Net - Արցախի պաշտպանության բանակի ստորաբաժանումներն առանձին հատվածներում իրականացնում են պատժիչ գործողություններ, խոցել են «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, հայտարարել է պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանը։

«Ոչնչացվել է հակառակորդի մեծ թվով կենդանի ուժ, սպառազինություն և ռազմական տեխնիկա, այդ թվում՝ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ»,-գրել է Հովհաննիսյանը։

Ավելի ուշ Հովհաննիսյանը հայտնել է նաև ևս մեկ անօդաչու թռչող սարք (ԱԹՍ) խոցելու մասին։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
---