«Արարատ Արմենիա» -«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ՀՀ-ի փոխարեն կանցկացվի չեզոք երկրում

«Արարատ Արմենիա» -«Ցրվենա Զվեզդա» հանդիպումը ՀՀ-ի փոխարեն կանցկացվի չեզոք երկրում

PanARMENIAN.Net - Հայաստանի չեմպիոն «Արարատ Արմենիա» ֆուտբոլային ակումբի և սերբական «Ցրվենա Զվեզդայի» միջև Եվրոպայի լիգայի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպման վայրը Երևանից կտեղափոխվի Կիպրոսի Նիկոսիա քաղաք։ Պատճառը հայ-ադրբեջանական սահմանին լարվածության աճը և Արցախում ծավալվող ռազմական գործողություններն են։

Հանդիպման վայրի փոփոխության մասին հայտնել է «Ցրվենա Զվեզդան»: Փլեյ-օֆֆում հաղթողն անցնում է հաջորդ փուլ:

Ավելի վաղ «Ցրվենա Զվեզդա» ֆուտբոլային ակումբը դիմել էր Եվրոպայի ֆուտբոլային միությանը՝ առաջարկելով հոկտեմբերի 1-ին Երևանում նախատեսված «Արարատ Արմենիայի» հետ Եվրոպայի լիգայի հանդիպումն անցկացնել իր մոտ կամ չեզոք խաղադաշտում, մասնավորապես՝ Վրաստանում։

 Ուշագրավ
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
---