Պեսկով․ ՌԴ-ն հավանություն չի տալիս Թուրքիայի՝ Բաքվին աջակցող հայտարարություններին30 սեպտեմբերի 2020 - 15:51 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանը հավանություն չի տալիս Թուրքիայի հայտարարություններին՝ Լեռնային Ղարաբաղում իրավիճակի կապակցությամբ Ադրբեջանին քաղաքական աջակցության մասին։ Այդ մասին լրագրողներին է ասել ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Անկասկած մենք հավանություն չենք տալիս նման հայտարարություններին, մենք համամիտ չենք դրանց։ Մենք նախկինի պես զսպվածության կոչ ենք անում տարածաշրջանային երկրներին, և հատկապես կոչ ենք անում հակամարտության մասնակիցներին՝ անհապաղ դադարեցնել կրակը»,- ասել է Պեսկովը, գրում է ՏԱՍՍ-ը։ Նա հավելել է, որ ռուս զինվորականները շատ ուշադիր հետևում են այն ամենին, ինչ կատարավում է Լեռնային Ղարաբաղում։ «Մեր զինվորականները շատ ուշադիր հետևում են իրավիճակի զարգացմանը շփման գծում, որտեղ շարունակվում են մարտական գործողությունները, ամբողջ տեղեկատվությունը մանրակրկիտ կերպով վերլուծվում է։ Նաև գրանցվում են բոլոր հայտարարությունները, որոնք անում են միջազգային առաջնորդները, որոնք արվում են բարձրագույն, բարձր մակարդակներում տարբեր երկրներում»,-ասել է Պեսկովը։ Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։ Photo. TASS Ուշագրավ Որպես օրինակ մատնանշում են 2023–ի սեպտեմբերի 19-ին Երևանում կազմակերպված բողոքի ակցիայի իրադարձությունները Հանդիպումը տեղի կունենա, եթե Հայաստանը ևս տա իր համաձայնությունը Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա Ամենաընթերցվողը բաժնում | Կիրակոսյանը՝ Հաագայում․ ՄԱԿ ԱԽ-ն ու Եվրոպական դատարանը երբևէ չեն վճռել, որ ՀՀ-ն օկուպացրել է ԼՂ-ն Նա ներկայացրել է առարկություններն Ադրբեջանի ներկայացրած պահանջների նկատմամբ Ապրիլի 28–ին մայրաքաղաքում փակ փողոցներ կլինեն․ «Երևանի մարաթոնն» է Նախատեսվում է, որ միջոցառմանը կմասնակցի մոտ 2000 վազորդ Հայաստան-Չեխիա ռազմատեխնիկական գործակցության մասով պայմանավորվածություններ կան ՊՆ էին այցելել չեխական ռազմարդյունաբերական ընկերությունների ներկայացուցիչներ Ըստ ԱԺԲ–ի՝ իրենց անդամներին բռնության են ենթարկել․ 96 բերման ենթարկված կա Նա ասել է, որ որ ոստիկանության բաժանմունքներում իրենց անդամները «ծեծի են ենթարկվել», կան տուժածներ |