Փաշինյանը Ռոհանիին մանրամասներ է հայտնել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավման մասին

Փաշինյանը Ռոհանիին մանրամասներ է հայտնել ռազմական գործողություններում Թուրքիայի ներգրավման մասին

PanARMENIAN.Net - ՀՀ վարչապետը Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Հասան Ռոհանիի հետ՝ անդրադառնալով տարածաշրջանում տիրող իրավիճակին և զրուցակցի ուշադրությունը հրավիրելով ռազմական գործողություններում Թուրքիայի անմիջական ներգրավվածության փաստի վրա:

Փաշինյանն այդ մասին նաև որոշ մանրամասներ է ներկայացրել: Իրանի նախագահը մտահոգություն է հայտնել իր հարևան երկու պետության միջև առկա լարվածությամբ և շարունակվող ռազմական գործողություններով:

Վարչապետ Փաշինյանը շարունակում է հեռախոսազրույցների շարքն օտարերկրյա պետությունների և միջազգային կազմակերպությունների ղեկավարների հետ:

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
Այն ենթադրում է տարբեր տեսակի աջակցություններ պետություններին՝ տեխնիկական, ոչ մահաբեր զինատեսակների տրամադրում
---