Մոսկովյան կինոփառատոնի ծրագրից հանվել է Արցախյան պատերազմի ն նվիրված «Դրախտի դարպասները» ֆիլմը

Մոսկովյան կինոփառատոնի ծրագրից հանվել է Արցախյան պատերազմի ն նվիրված «Դրախտի դարպասները» ֆիլմը

PanARMENIAN.Net - Մոսկովյան միջազգային կինոփառատոնի ոչ մրցույթային ծրագրից հեռացվել է Արցախյան պատերազմին նվիրված՝ ռեժիսոր Ջիվան Ավետիսյանի «Դրախտի դարպասները» ֆիլմը։ Ըստ փառատոնի ծրագրային ղեկավար Կիրիլ Ռազլոգովի` նպատակը հայ և ադրբեջանական համայնքների միջև բախումներից խուսափելն է։

«Երբ իրավիճակը լարվեց, մենք անհրաժեշտ համարեցինք, որ ֆիլմի ցուցադրությունը չափազանց ռիսկային է։ Նախ, կարող է պատրանք ստեղծվել, որ մենք հանդես ենք գալիս հակամարտության կողմերց մեկի օգտին՝ չհետևելով պետական քաղաքականությունը։ Հետո, դա արվեց նաև Մոսկվայում հայ և ադրբեջանական համայնքների միջև բախումներից խուսափելու համար»,- ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ ասել է Ռազլոգովը։

Նրա խոսքով՝ ամեն դեպքում ֆիլմը անմիջապես պատերազմի մասին չէ, այլ իրավիճակը նկարած լուսանկարիչների։

«Դրախտի դարպասը» Հայաստանի, Լիտվայի, Ֆինլանդիայի ու Ֆրանսիայի համատեղ արտադրության ֆիլմ է։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---