Ում են ձեռնտու ՀՀ-ում հակավրացական տրամադրությունները

Ում են ձեռնտու ՀՀ-ում հակավրացական տրամադրությունները

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 27-ին Արցախի վրա ադրբեջանական կողմի հարձակմամբ Հայաստանում նաև հակավրացական տրամադրություններ են գլուխ բարձրացրել։ Վրաստանը հայտարարել է, որ չեզոք է մնալու և ոչ ՀՀ-ին, ոչ էլ Ադրբեջանին չի աջակցելու, իր տարածքով էլ արգելելու է զենքի տարանցումը։

Վերջինս արդեն բողոքի պատճառ դարձավ, դրան գումարվեցին Թբիլիսիի հեռուստաաշտարակի՝ ադրբեջանական դրոշով լուսավորվելու մասին լուրերը, ինչպես նաև ջավախահայերի՝ հայկական բանակի համար հավաքած օգնությամբ բեռնված մեքենաների ՀՀ հետ սահմանը հատելու խոչընդոտը։

Վրացագետ Ջոնի Մելիքյանի խոսքով՝ Հայաստանում հակավրացական ալիք ստեղծելու ուղղությամբ ակտիվ աշխատում է Ադրբեջանը։ Եվ հին լուսանկարները՝ իբրև թե հիմա Թբիլիսիի հայտնի կամրջի կամ հեռուստաաշխարակի վրա ադրբեջանական դրոշի գույներ են հայտնվել, Oxu.az-ի տարածածն են։ Մյուս կողմում հայկական հասարակության ակնկալիքներն էին։ Ըստ նրա՝ շատերը քարոզչության զոհ են դառնում , տարածում և նպաստում են հակավրացական բողոքի ալիքներին, որոնք նաև հակահայկական տարրեր են պարունակում, քանի որ Ադրբեջանը փորձում է հայ-վրացական հարաբերություններին վնասել։

Լուսանկարն արվել է մայիսի 28-ին՝ Ադրբեջանի ազգային տոնի կապակցությամբ:

Ըստ Մելիքյանի՝ շատ կարևոր է, որ Վրաստանը չաջակցի ոչ մեկին, հնարավորություն տա իր տարածքով բեռներ տեղափոխել։ Վրաստանի դիրքորոշումը, ասում է Մելիքյանը, իր ազգային շահերից է բխում․ այն է՝ պատերազմը դադարի։ Վրաստանը լուրջ հարվածի տակ է, քանի որ իր տարածքով է անցնում տարածաշրջանային տնտեսությունը, ենթակառուցվածքները, և ամեն ինչից այդ երկիրը եկամուտ ունի, ինչը այս պատերազմը հարցականի տակ է դնում։

Իսկ ինչ վերաբերում է հումանիտար օգնության ՀՀ ուղարկելու հետ կապված խնդիրներին, Մելիքյանն ասում է, որ ջավախահայերը սահմանահատման հետ կապված իրավական հարցերը չեն լուծել, նամանավանդ, որ կորոնավիրուսի պատճառով սահմանը փակ է։

Վրաստանի տարածքով զենքի հետ կապված արգելքը դրվել է 2020-ի հայ-ադրբեջանական սահմանին հուլիսյան սրումից հետո։ Մինչ այդ պարբերաբար Հայաստանին հաջողվել է վրացական տարածքով իր գնած տեխնիկան բերել Հայաստան, եղել են դեպքեր, որ օգտագործել է այլընտրանքային ուղիներ՝ ՌԴ-Կասպից ծով-Իրան-Հայաստան։ Վրացագետը նշում է, որ այսպիսով Թբիլիսին նպատակ ունի այնպես անելու, որ կոնֆլիկտը չտարածվի նաև վրացական տարածքում, որտեղ թե հայեր, թե ադրբեջանցիներ են ապրում։

Ադրբեջանագետ Հայկ Խաչիկյանի խոսքով՝ Վրաստանում ադրբեջանական կողմի դրդմամբ զենքի տեղափոխման թեմաները պարբերաբար շրջանառվում են, և Ադրբեջանն ամեն անգամ արհեստական ալիք է ստեղծում՝ հիշեցնելով վրացական կողմին, որ դա իրենց դուր չի գալիս։

Եվ հիմա, երբ արգելքի մասին հայտարարված է, կարելի է արձանագրել, որ Վրաստանի տարածքի շրջանցման ծախսերը շատ են լինում։ Բայց, ըստ Խաչիկյանի՝ պրակտիկայում ընդունված է, որ երկրները, միմյանց տարածքով ռազմական տեխնիկա տեղափոխելիս զեկուցում են՝ ինչ են տեղափոխում և բացասական կողմերի հետ մեկտեղ, մյուս կողմից էլ լավ է, որ վրացական կողմն այդ մասին չի իմանում․ դե՝ ամենավստահելի աղբյուրը չէ։

 Ուշագրավ
Նա նաև ասել է, որ տարածաշրջանային անվտանգությունը պետք է ապահովեն տարածաշրջանի երկրները
Նա հավելել է, որ թուրքական կողմն ավարտել է Նախիջևանի և Կարսի միջև 224 կմ երկարությամբ երկաթուղային գծի կառուցումը
Փետրվարի 1–ից ՀՀ–ն պաշտոնապես միացել է Հաագայի Միջազգային քրեական դատարանին
Փետրվարի 1-ին Միջազգային քրեական դատարանը իրավասություն է ստանալու հետաքննել Ալիևի գործողությունները
---