Հարությունյան․ Չգիտեմ՝ ՌԴ-ն որքանով է պատրաստ Թուրքիայի ղեկավարության հետ խոսել

Հարությունյան․ Չգիտեմ՝ ՌԴ-ն որքանով է պատրաստ Թուրքիայի ղեկավարության հետ խոսել

PanARMENIAN.Net - 2016-ի Ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախը կռվում էր Ադրբեջանի դեմ, և ռուսն ի վիճակի էր «համոզելու» Ադրբեջանին և խնդրելու Հայաստանին զինադադարի առումով, այսօր պետք է խոսի Հայաստանի և Թուրքիայի հետ, հայտարարել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը։

«Այսօր պետք է խոսի Հայաստանի հետ և Թուրքիայի՝ Էդրողանի հետ։ Ես չգիտեմ՝ ռուսական իշխանությունը որքանով է պատրաստ Թուրքիայի ղեկավարության հետ խոսելու»,- ասել է նա՝ պատասխանելով հարցին, թե կարող են արդյոք դադարեցվել ռազմական գործողությունները ՌԴ միջամտությամբ։

Հարությունյանը նաև հավելել է, որ պաշտպանության բանակը 4 օրում ոչնչացրել է գրեթե այնքան տեխնիկա, որքան արցախյան առաջին պատերազմի ժամանակ։

Սեպտեմբերի 30-ի ուշ երեկոյան ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ՀՀ ու Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարներ Զոհրաբ Մնացականյանի ու Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցներում հայտարարել է, որ ՌԴ-ն պատրաստ է տրամադրել մոսկովյան հարթակը համապատասխան շփումների և 3 երկրի արտաքին-քաղաքական գերատեսչությունների ղեկավարների հանդիպման համար։

Ադրբեջանը սեպտեմբերի 27-ի վաղ առավոտյան Արցախի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում՝ թիրախավորելով թե ռազմական օբյեկտներ, թե քաղաքացիական ենթակառուցվածքներ, այդ թվում՝ Ստեփանակերտում։ ՀՀ-ում և Արցախում ռազմական դրություն է հայտարարված։

 Ուշագրավ
Այս գերեզմանատանն են ամփոփված այնպիսի նշանավոր հայերի մարմինները, ինչպիսինք են Վիլյամ Սարոյանն ու Սողոմոն Թեհլերյանը
«Կշարունակենք այն վնասի հատուցման ուղիների քննարկումը, որը հասցնում է այդ աննախադեպ ճնշումը»,–ասել է նա
ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և կարգավորմանը վերաբերող հարցերը չեն քննարկվելու
«Այն անպայման կցուցադրվի, սակայն պարզ չէ, թե երբ»,–ասել է Սեիդովը
---