ԱՆ․ Համավարակը չի նահանջել՝ հիվանդության դեպքերի նկատելի աճ կա

ԱՆ․ Համավարակը չի նահանջել՝ հիվանդության դեպքերի նկատելի աճ կա

PanARMENIAN.Net - Հայաստանի ամբողջ տարածքում վերջին օրերին դիտվում է կորոնավիրուսային հիվանդության դեպքերի նկատելի աճ, տեղեկացնում է Առողջապահության նախարարությունը։

«Այս օրերին բոլորիս ուշադրության կենտրոնում Արցախն է, հայ ժողովուրդը մտքով և գործով սատարում է իր եղբայրներին, բայց կորոնավիրուսի համավարակը չի նահանջել։ Անգամ այս լարվածության մեջ անհրաժեշտ է խստիվ պահպանել հակահամաճարակային կանոնները»,- ասվում է հայտարարության մեջ։

Նախարարությունը կոչ է անում չկորցնել զգոնությունը, շարունակել կրել դիմակներ, պահպանել սոցիալական հեռավորությունն ու ձեռքերի հիգիենան:

Նախարարությունը հորդորում է ցանկացած իրավիճակում լինել հետևողական` այն գիտակցումով, որ կարող ենք կանխել հիվանդության տարածումը, ինչն ամուր կպահի թիկունքը:

Հայաստանում սեպտեմբերի 30-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50,359-ի: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 959 դեպք կա, այլ պատճառով՝ 297։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---