ՀՀ-ում կորոնավիրուսի 491 նոր դեպք կա ու 5 մահ

ՀՀ-ում կորոնավիրուսի 491 նոր դեպք կա ու 5 մահ

PanARMENIAN.Net - Հայաստանում հոկտեմբերի 1-ի դրությամբ կորոնավիրուսի դեպքերը հասել են 50,850-ի՝ նախորդ օրվա համեմատ ավելանալով 491-ով: Այդ մասին տեղեկացնում է առողջապահության նախարարությունը։

Մահվան 5 դեպք է գրանցվել, 4-ը՝ կորոնավիրուսից, 1-ը՝ այլ պատճառով, երբ հիվանդի մոտ կորոնավիրուս է հաստատվել, սակայն մահը վրա է հասել այլ պատճառով։ Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսից մահվան 963 դեպք կա, այլ պատճառով՝ 298։

Ապաքինվել է ևս 218 մարդ։ Առողջացածների ընդհանուր թիվը 44,219 է, փաստացի բուժվողներինը՝ 5370։

Մեկ օրում թեստավորվել է 4134 մարդ։ Ընդհանուր առմամբ, 296,327 թեստ է արվել։

 Ուշագրավ
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
Ամփոփվել են միասնական քննությունների առաջին փուլի արդյունքները
---